602959_237277143100184_1254243267_n

Լիզան այժմ ստանում է քիմիոթերապիայի երկրորդ կուրսը: Մեր անուշիկը համառորեն պայքարում է ու կատարում է բժիշկների բոլոր հորդորները: Իսկ նկարում Լիզան քիմիոթերապիայի առաջին կուրսից հետո է, երբ բժիշկները նրան մեդալ էին տվել, որովհետև քաջ դիմացել էր:

Բոլոր տեղեկությունները Լիզայի մասին կարող եք գտնել էստեղ: Հղում
Հոր հետ զրույցից հասկացա, որ  մերոնք քիմիաները ու ճառագայթը ստանակու համար երեխային   ուղարկել են  Մոսկվա ;  Химия и в Африке химия....Ինչու պիտի մեր հիվանդը ավելորդ ծախսեր անի ,հասնի Մոսկվա???  Որովհետև էստեղ եթե շարունակեին բուժումը` ապա  պիտի անվճար լիներ` հինգ տարեկան երեխայի բուժումը անվճար է:
Իսկ մենք գումար չունենք:Մենք գումար չունենք հինգ տարեկան երեխային կյանք նվիրելու համար:
Ոնց կարանք մենք երեխայի կյանքը փրկելու համար գումար չունենանք?????
Ոչ բարերարներ ունենք,ոչ առողջապահության նախարարություն,ոչ պետություն?
Իսկ ռուսները ունեն?
Ունեն-չունեն` տեր են կանգնել ու  մեզնից ավելի լավ:
Բայց հիմա  ահագին գումար է պետք քիմիոթերապիայի մնացած կուրսը անցնելու համար ու ճառագայթների համար:Վաղը  կոնկրետ գումարը կասեմ:
Հայտնվել ենք փակուղու մեջ:
Ծնողները դիմել են  Հայաստանյան  "Подари жизнь" բարեգործական կազմակերպությանը դեռ  երեք  ամիս առաջ:Պատասխանել են, որ Արմենչիկը գա համերգ տա գնա` դրանից հետո միայն կարող են  գումար տրամադրել:
Արմենչիկը եկավ էլ գնաց էլ....Լիզայի հայրը էսօր Արմենչիկի կոորդինատներն էր փնտրում: Դե  դիմացեք  !!!!
Ու մերոնք էդպես էլ գումար չեն տրամադրել մինչ օրս:
Էսօր ես էդ կազմակերպության ներկայացուցիչի հետ խոսեցի, ասում եմ եթե դուք չեք  կարող գումար տալ,ապա գրավոր տվեք  մերժումը ու Մոսկվայի   "Подари жизнь" կազմակերպությունը երեխուն տեր կկանգնի:
Էդ կինը ասում է`  մենք ոչ մի մերժում չենք կարող գրավոր տալ;
-Մարդու կյանքի մասին է խոսքը:Երեխայի մասին է խոսքը: Չենք ասում փող տվեք;Մերժումը գրավոր տվեք` էսքան բան;
-Չենք կարող;Գուցե մի քիչ փող տանք;
-Ինչքան մի քիչ?
Երեխայի հորը ասել էր,գուցե հարյուր  դոլար կամ ավել:

 Հայսատանյան  բարեգործական կազմակերպությունը եթե գրավոր մերժի` Մոսկվայի  կազմակերպությունը լրիվ գումարը կտրամադրի:
Մերոնք էլ ոչ մերժում են,ոչ էլ տալիս:
Մերոնք անգամ  շնորհք չունեն մարդավարի մերժելու:
Էսպիսի բաներ...

Հ.Գ. Բարեգործական հիմնադրամի կինը  շատ կոպիտ էր ու  անտեղի  ներվայնացած: Տեսնես ինչու???  Ձևն է էդպես,թե ուղղակի  անտրամադիր էր:Ստիպված հիշեցրեցի որ ,նժարին  երեխայի կյանք  է դրված:
Վաղը կոնկրետ կգրեմ,թե ինչ են պատասխանել Լիզայի հորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել