Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր։ Զորեղ ու Արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն։
Կլանված լսում էի, և վերջում նկատեցի, որ բաց թողած զանգեր ունեմ։ Պարզվեց՝ վերաքննիչ դատարանից է։ Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ դատավոր Կարեն Հովհաննիսյանը որոշել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բանտային կալանքը մեր բողոքի հիման վրա փոխել տնայինի։
Հիշեցնեմ, որ Նարեկը դեռ գտնվում է հիվանդանոցում և անցնում հետվիրահատական բուժում։ Հավանաբար, դեռ մի քանի օր գտնվելու է հիվանդանոցում։
Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rubenmelikian/posts/pfbid0tWWN3AFEsSPgHwMfBwzPuUGksazfYmS6bnacPQPDj9joJPyhZP83R1eiDLCdbxnZl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



