Նյութի 1-ին մասը կարող եք կարդալ այստեղ.
12 Նինձյաները հորինել էին իրենց սեփական լապտերները
Իրականում լապտեր ասվածը մի քիչ չափազանցեցված է, պարզապես նինձյաները մոմը ծածկում էին հատուկ կափարիչով, որի վրա անցք կար, այդ կերպով ստանալով լապտերի էֆֆեկտ. լույսը ոչ թե սփռվում էր բոլոր ուղղություններով, այլ միայն այդ անցքից էր դուրս գալիս, ինչը իրենց ժամանակի համար ուղղակի տեխնոլոգիական նոու հաու էր:
Ես արդեն հիշատակել էի, որ նինձյաները շատ լավ էին կողմնորոշվում, բայց ուզում եմ նշել, որ նրանք ՄԻՇՏ կարող էին ասել, թե որտեղ է գտնվում հյուսիսը և դա կարողանում էին անել կապված ու փակ աչքերով:
10 Նինձյաները սիրում էին «սերֆինգով» զբաղվել
Մի քիչ բարդ է սա անվանել սերֆինգ, բայց նինձյաները շատ լավ էին հաղթահարում ջրային տարբեր արգելքները՝ օգտագործելով ձեռքի տակ եղած չխորտակվող նյութերը:
Գրեթե ամեն բան, որ գտնվում էր նինձյայի մոտ, ծառայում էր նրան կա՛մ ինչ որ բանից փրկվելու, կա՛մ էլ ինչ որ բան սպանելու համար, իսկ երբեմն էլ հա՛մ նրա, հա՛մ նրա:
Նինձյաների ռումբերը նման չէին տեռորիստների ռումբերին, այլ ավելի շուտ Բեթմենի ռումբերին: Դրանք թշնամիներին ոչ թե սպանելու համար էին, այլ ուշադրություն շեղելու, ինչի շնորհիվ նինձյաները հասցնում էին չքվել:
Իրականում նինձյաները հմուտ էին տարբեր խաբկանքների մեջ, որոնք նրանք անում էին ծխի և հայելիների միջոցով: Եթե դու ունես բավարար քանակությամբ ծուխ ու ճիշտ պահին հայելու մեջ արտացոլվելու կարողություն, ապա կարելի է ստիպել հավատալ, որ դու կարողանում ես անէանալ և նույնքան անսպասելիորեն հայտնվել:
Հայտնի է, որ նինձյաների խմբավորումները կոչվում էին կլաններ և յուրաքանչյուր կլան ուներ իր առաջնորդը: Նինձյաների առաջնորդները հաճախ քայլող լեգենդներ էին լինում և նրանց հավերժացնում էին բանապատումներում ու արձանների միջոցով:
Նինձյաները գոյություն ունեն մինչ օրս էլ, չնայած դրանց ակտիվ գործունեության մասին վկայող փաստեր հասանելի չեն, այնպես որ, եթե չեք ուզում սովորել համալսարանում, դեռ հույս կա, որ կարող է նինձյա էլ դառնաք:
Այդ հիմա է, որ մենք նրանց նինձյա ենք կոչում, իսկ նրանց զոհերը կփաստեին, որ նրանք ավելի հայտնի էին «Շինոբի» ընդհանրական կոչումով, ինչը թարգմանաբար նշանակում է «Գողացող»:
Այս երկու զորատեսակն էլ լայնորեն տարածված էր ֆեոդալական Ճապոնիայում, բայց կային մի շարք էական տարբերություններ. սամուրայներ դառնում էին ազնբվակաան ծագում ունեցողները, իսկ նինձյաներ դառնում էին ավելի ցածր սոցիալ-տնտեսական դիրքեր զբաղեցնող հասարակական շերտերի ներկայացուցիչները: Սամուրայները սրբորեն հետևում էին Բուսիդո պատվո կանոնագրքին և որպես կանոն ծառայում էին իրենց սյուզերեններին ու կայսերը, իսկ նինձյաները իրենց ծառայությունները տրամադրում էին վարձատրության դիմաց ցանկացածին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել