Նինձյաների համբավը այնքան մեծ է, որ դրա հետ կարող է համեմատվել միայն այն գաղտնիությունն ու խորհրդավորությունը, որը բնորոշ է ճապոնական այս բացառիկ ռազմիկների դասի համար: Դարերչ առաջ՝ միջնադարյան Ճապոնիայում, նինձյաները ոչ իայն գոյություն ունեին, այլև շատ ակտիվ էին: Նրանց մեջ կային ոչ այնքան լավ մարդիկ և ոչ այնքան վատ մարդիկ, նրանք վարձկաններ էին, որոնք իրենց գործատուի պատվերով իրականացնում էին սպանություններ ու լրտեսում էին: Այսօր շատ բաներ, որոնք մեզ հայտնի են նինձյաների մասում, իրականում մտացածին են, ուստի կներկայացնեմ 25 իրական փաստ նինձյաների մասին, որոնց մասին ամենքը չի որ գիտի:
25 Նինձյաները կարում էին ճշգրիտ որոշել ժամանակը
Բացի նրանից, որ նինձյաները կարողանում էին որոշել ժամանակը աստղերի օգնությամբ, նրանք դա անում էին նաև կատուների աչքերի միջոցով, որոնք գերզգայուն են լույսի նկատմամբ: Կատուների աչքերի միջոցով, նրանք կարողանում էին որոշել արև դիրքը երկնակամարում ու ըստ այդմ՝ օրվա ժամը:
Ինչ որ առումով, նինձյաները նման են բոյսկաուտների. նրանք օգտագործում էին առաջին հայացքից անօգուտ ու անկապ բաներ, որոնցով լի է բնությունը, որպեսզի կողմնորոշվեին տարածութան մեջ, ուստի կողմնացույցի կարիք նրանք չունեին:
Առաջին հայացքից զարմանալի է թվում, բայց դե նինձյաները մնում էին նինձյա և անում էին ինչ ուզում էին, այդ թվում՝ սովորություն էին դարձրել ծառերի վրա քնելը:
Նինձյաներին վաղ տարիքից վարժեցնում էին այնպես, որ նրանգ կարող էին սնունդ հայթհայթել գրեթե ամենուր ու երկար դիմակայել սովին: Նրանք գիտեին, թե որ պտուղներն է կարելի ուտել վայրի բնության մեջ և կարողանում էին գտնել խմելու ջուր՝ ուսումնասիրելով մրջյուններին:
Ինչիսի՜ հիանալի եղանակ քողարկելու ոտնաձայներդ: Ֆեոդալական Ճապոնիայում ծղրիդներն ամենուրեք էին և նրանց նյարդայանացնող ձայները ոչ ոքի ուշադրությունը չէր գրավում, ինչը այս միջատներին դարձնոսււմ էր մարդասպանների լավագույն բարեկամը:
Չնայած նրան, որ նինձյաները վարժեցված մարդասպաններ էին, նրանք ունեին մի շարք խիստ օրենքներ, որոնց սրբորեն հետևում էին: Օրինակ, նինձյաների խումբը երբեք խմբով չէր հարձակվի իրենց զոհի վրա: Փոխարենը, նրանք կգերադասեին հերթով մենամարտել նրա հետ, որպեսզի չկորցնեն իրենց պատիվը ու չարժանանան այլ նինձյաների ծաղրին՝ վախկոտության համար:
Մարզվելիս, նինձյաները բաժանվում էին խմբերի ըստ գույների: Նինձյան պարտավոր էր մնալ իր գույնի թմի հետ ողջ ընթացքում, այլապես կպատժվեր: Եթե դուք գտնում եք, որ դա տարօրինակ է, ապա ավելի զարմացնեմ՝ նինձյաները քնում էին առանց կոշիկները հանելու:
Բացի անսովոր նետովի աստղիկներից և թունավոր նետերից, նինձյաները տարբեր ու տարատեսակ զինատեսակներ են օգտագործել: Օրինակ «աշիկոն» կենդանու ճանկեր հիշեցնող ցցերով զենք էր, որոնք կրում էին բռունցքների վրա՝ ավելի լավ մագլցելու և մահացու հարվածներ հասցնելու համար, իսկ «բո» անունով զենքը իրենից ներկայացնում էր բանմբուկից կամ փայտից պատրաստված խողովակ, որով կարելի էր դունավոր դարթսեր կրակել և անգամ փոքր դանաներ:
Նինձյաները ասես ձայների սև խոռոչ լինեին: Ճապոնիայում անգամ ասացվածք կար. «Որքան ավելի լուռ է շուրջբոլորդ, այնքան ավելի շատ նինձյաներ կան քեզ մոտ»:
Զարամանալի չէ, որ նինձյաները շատ էին օգտվում թույնից, հաշվի առնելով նրանց աշխատանքի սպեցիֆիկան: Նրանք կարող էին թույն պատրաստել ձեռքի տակ եղած գրեթե ամեն ինչից հարկ եղած դեպքում և դրանում նրանց հավասարը չկար:
Պարզ է, որ շատերդ գիտեիք սրա մասին, բայյց քանի՞սդ գիտեիք, որ նինձյայի համազգեստը կոչվում էր շինոբի շոզոկո:
Նինձյաները հավատում էին, որ տարբեր ժեստեր անելով, կարողանում են կենտրոնացնել էներգիա, որը նրանց ուժ էր տալիս:
Որպեսզի իրենց հետքերով չբացահայտվեն, նինձյաները իրենց կոշիկներին «աշիրոներ» էին կցում, որոնք կեղծ ոտնահետքեր էին թողնում, ստիպեով հետապնդողներին կարծել, որ նինձյաների անցած տեղով երեխա է անցել, կամ տարեց մարդ:
Շարունակելի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել