Lragir.am-ը գրում է.
Ռուսաստանը 2013 թվականի բյուջեից 22.5 միլիարդ ռուբլի է հատկացնելու Թուրքիայում Ակկույա ատոմակայանի շինարարության համար, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին:
Տեղեկացնենք, որ Վլադիմիր Պուտինը թուրքական ԱԷԿ շինարարությունն ամբողջովին ֆինանսավորելու մասին հայտարարել էր 2012 թվականի դեկտեմբերին: Ողջ նախագիծը գնահատվում է 20 միլիարդ դոլար:
Թուրքիայի առաջին ատոմակայանի շինարարությունը Ռոսատոմը սկսելու է 2016 թվականին, իսկ էներգիա կմատակարարի 2020 թվականին: Շահագործման ժամկետը 60 տարի է լինելու:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/89145
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել