www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի անգամ Վարպետը պատմում էր խոսքի հիպնոտիկ ուժի մասին: Ինչ-որ մեկը վերջին շարքերից բացականչեց՝
- Դու անհեթեթություն ես ասում: Մի՞թե սուրբ կդառնաս այն բանից, որ անվերջ պնդես "Աստված, Աստված, Աստված": Մի՞թե մեղավոր կդառնաս այն բանից եթե անվերջ կրկնես՝ "Մեղք, մեղք, մեղք":
- Տեղդ նստիր խառնածին, — կտրեց Վարպետը:
Մարդը սարսափելի բարկացավ: Նա սկսեց հայհոյել և երկար ժամանակ պահանջվեց մինչև նա լռեց:
Իր մեղքը հասկացած և զղջող մարդու կերպարով Վարպետն ասաց՝
- Ներեցեք ինձ... Ես տաքացա: Անկեղծ ներողություն եմ խնդրում իմ աններելի արարքի համար:
Աշակերտն անմիջապես հանգստացավ:
- Ահա և քեզ պատասխանը, — եզրահանգում արեց Վարպետը: — Մի խոսքից Դու զայրացար, իսկ մյուսից՝ հանգստացար:
Ջորջո դե Կիրիկո "Օտարերկրյա ճանապարհորդները" 1922