Բագրատի ու Բագրատի նմանների հույսին մնացած և Մասիս սարի ֆոնին հերթական «պատմական» ասուլիսը տված Ռոբերտ Քոչարյանը երեկ, փաստորեն, խոստովանեց, որ ինքը այս անգամ էլ է պատրաստ իր դաշինքի միջոցով Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատել:
Նա այս անգամ չխոստացավ, որ` «մասնակցելու եմ ու կրելու եմ», ընդամենը վերլուծություններ արեց, որ եթե այսպես լինի, ապա այնպես կլինի, ու իրենք էլ երևի գուցե շանս ունենան հաղթելու: Իսկ եթե չհաղթեն կամ chkren, ապա հոգ չէ` մի 5 տարի էլ ԱԺ-ում ծեծ կուտեն
և մեր հարկերի հաշվին ու ՔՊ-ի տված աշխատավարձով ընդդիմություն կաշխատեն:
Բայց «մեծարգո նախագան»` իր հարուստ փորձառությամբ ու AFK Sistema-ում բարձր աշխատավարձով հարուստ կարիերա կերտած լինելով հանդերձ, այդքան մեղք չունի: Մեղավորը իրեն շրջապատած այն դեգեներատ պորտաբույծներն են, որոնք Քոչարյանից փող են ստանում, որ նրա համար լոկ կոմֆորտ միջավայր ապահովեն` հիմնականում ցանկալի հարցադրումներով, Նիկոլի օրոք երբեմնի «հզոր նախագահի» միֆական կերպարի համար համապատասխան ֆոն ստեղծելով և ցանկալին իրականության տեղ ներկայացնելով:
Ու քանի դեռ Քոչարյանը այդօրինակ իրականությունից կտրված կոստյումով իժդիվենցիաների հույսին է մնացել, իր ունեցած հարուստ փորձն ու գիտելիքներն էլ, փաստորեն, իրեն այլևս չեն օգնում իրականությունը ճիշտ գնահատել, ապա շանսը մեծ է, որ «մեծարգո նախագահը» հունիսի 7-ից հետո ևս Արարատ լեռան ֆոնին ամիսը մեկ ասուլիսներ է տալու և երանությամբ պատմելու, թե ինչ հզոր նախագահ է եղել ինքը մի 20 տարի առաջ` էն թվերի իրականության մեջ ու էդ շրջանին բնորոշ «պանյատներով»:




