Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել են, թե Սիրիան հաջողությամբ իրականացնում է քիմիական զենքի ոչնչացման ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով ստանձնած պարտավորությունները: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այս մասին երկու պաշտոնյաներն արձանագրել են հոկտեմբերի 7-ին Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում անցկացված հանդիպումից հետո:
«Դամասկոսն անթերի է համագործակցում միջազգային տեսուչների հետ: Հուսով ենք, համագործակցությունը կշարունակվի նույն ոգով», - հայտարարել է Լավրովը:
Պետքարտուղար Քերին, իր հերթին, նշել է, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն գոհ են այն առաջընթացով, որն արձանագրվել է Սիրիայի վերաբերյալ ԱԽ բանաձի կատարման հարցում: Քերին հավելել է, թե առանձնակի նշանակություն ունի այն փաստը, որը քիմիական զենքի առաջին խմբաքանակի ոչնչացումը ՄԱԿ-ի տեսուչների մասնակցությամբ իրականացվել է հոկտեմբերի 6-ին՝ ԱԽ համապատասխան բանաձևի ընդունումից ընդամենը մի քանի շաբաթ անց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ