Armsport.am-ը գրում է․

UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը արձագանքել է դիվիզիոնի գործող չեմպիոն Իլիա Թոփուրիայի՝ առանձնատունը վաճառելու մասին լուրերին։

Ավելի վաղ Infobae պորտալը տեղեկացրել էր, որ Թոփուրիան 2,9 միլիոն եվրոյով վաճառքի է հանել Մադրիդի «Լաս Լոմաս» էլիտար բնակելի համալիրում գտնվող իր առանձնատունը։

«Ես կգնեմ քո տունը, եթե համաձայնես հաջորդ մենամարտդ անցկացնել ինձ հետ», — սոցցանցի իր էջում գրել է Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ վրացական արմատներ ունեցող իսպանացի մարտիկը կարիերայում դադար է վերցրել՝ ամուսնալուծության հետ կապված ընտանեկան խնդիրների պատճառով։

Ստեղծված իրավիճակից օգտվելով՝ Ջասթին Գեյջին օրեր առաջ հաղթանակ տարավ Փեդի Փիմբլեթի նկատմամբ՝ նվաճելով թեթև քաշային կարգի չեմպիոնի ժամանակավոր տիտղոսը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել