Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի փորձագետների հետ Դամասկոսի համագործակցությունը Սիրիայի քիմիական զինաթափման հարցով դեռ բողոքներ չի առաջացնում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ բանակցություններից հետո, գրում է Взгляд-ը:

«Դամասկոսն անթերի համագործակցում է միջազգային փորձագետների հետ, և հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի»,- ասել է Լավրովը:

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են սիրիական հարցի կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով հրավիրել Ժնևում նոյեմբերի կեսին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել