Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անին ու թուրքերի՝ աբսուրդի հասնող ստերը. Բլոգերը  շրջագայել է Անիով (լուսանկարներ)Panorama.am-ը գրում է.

Արևմտյան Հայաստանում գտնվում է միջնադարյան հզոր քաղաք Անիի ավերակները: Բլոգեր Ալեքսեյ Կոիմշիդին իր բլոգում «Հայաստանի հնագույն մայրաքաղաք Անի» խորագրի ներքո պատմել է  իր տպավորությունների մասին Անի կատարած այցելությունից հետո, ներկայացրել լուսանկարներ: 

«Ցավոք, հայերը իրենց հնագույն մայրաքաղաքը կարող են տեսնել միայն հեռվից»,- գրել է նա:

Նա նախ հակիրճ ներկայացրել է Անիի պատմությունը, նշել, որ «այժմ քաղաքի ամբողջ տարածքում քարեր են թափված, որոնք հին շինությունների մնացորդներ են»: Ճանապարհին նկատելի էր թուրքերի վերաբերմունքը պատմական հուշարձանների նկատմամբ, որոնք նրանք առաջարկել են մտցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում. արածում են կովերը:

Անիի մայրը տաճարը (1001 թ.) թուրքերը 11-րդ դարում քաղաքը գրավելուց հետո վերածել են մզկիթի, սակայն այն հետո կրկին վերադարձվել է քրիստոնյաներին: 1319 թ. երկրաշարժից այն շատ էր վնասվել՝ քանդվել էր գմբեթը: Աժմ թուրքերը նախատեսում են մզկիթի տեսքով այն վերանորոգել: Այդ գործի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ից են գումարներ փորձում ստանալ: «Հետաքրքիր է, ի՞նչ են պատրաստվում անել տաճարի պատերի վրայի հայերեն գրված կրոնական տեքստերի հետ»,- հարցադրում է արել բլոգերը:

Կառույցի հարևանությամբ ակտիվ հնագիտական պեղումներ են ընթանում:

«Հենց իմ աչքի առաջ հողի տակից հայերեն գրությամբ ինչ որ արտեֆակտ հանեցին և սկսեցին լուսանկարել: Ես նույնպես մոտեցա և լուսանկարեցի: Թուրքերն անմիջապես սկսեցին աղմկել, թե լուսանկարել չի կարելի: Ուսերս թափ տվեցի ու հեռացա»,-գրել է նա:

Անիով մեկ տեղեկատվական վահանակներ են խրված: Նկարել է այդ վահանակներից մեկը, ու արդեն տանը կարդացել, թե ինչ է այնտեղ գրված. եկեղեցին 20-րդ դարասկզբում հայ հոգևորական է պայթեցրել. «Սուտն այն աստիճան աբսուրդային է, որ նույնիսկ ծիծաղելի է այն հերքել»:


Անիի ամենահին շինությունը Կրակի տաճարն է, որը կառուցվել է նախաքրիստոնեկան շրջանում:

«Ինչքան հին է այս ազգը: Իսկական ուսումնասիրողներն ինչքան հիանալի բացահայտումներ կարող էին այստեղ անել, այլ ոչ թե թուրքերը, ովքեր փորձում են պատմությունը ներկայացնել թուրքական մառազմատիկ տարբերակով»,-այսպես է ավարտել բլոգերն իր գրառումը:

Նշենք, որ բլոգերը գրառումների ունի Արևմտյան Հայաստանի բնության և Կարսի ճարտարապետության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել