Loveyou.am-ը գրում է.
Տղամարդիկ վստահ են, որ կանայք լռել չգիտեն, որ նրանք գաղտնիքներ պահել չեն կարողանում: Սակայն արդյո՞ք դա այդպես է: Եվ արդյոք կա՞ն բաներ, որ տղամարդիկ այդպես էլ չեն լսում իրենց սիրելիներից: Ինչի՞ մասին են լռում կանայք:
Հիշում ե՞ք «Լռությունը համաձայնության նշան է» ասացվածքը: Իսկ դա որոշ չափով ճիշտ է, եթե չի վերաբերվում կանանց: Չէ՞ որ մենք երբեմն լռում ենք ոչ թե որովհետև համաձայն ենք, այլ որովհետև ինչ-որ բան մեր սրտով չէ: Սառը մեծամտությամբ համեմված ցուցադրական հպարտ լռություն. ահա թե ինչպես ենք մենք պատասխանում մեզ վիրավորող ու նեղացնող մարդկանց: Մենք լռում ենք նաև այն ժամանակ, երբ չենք ուզում ավելորդ անգամ անհանգստություն պատճառել մեր սիրելիներին: Սակայն կան բաներ, որոնց մասին ոչ մի կին չի ցանկանում խոսել… Տեսնենք-տեսնենք…
Տարիք, քաշ, կրծքի չափս: Առաջին հերթին` կրծքի չափսը շատ լավ երևում է: Իսկ հետո պարտադիր չէ իմանալ, թե սիրելին քանի կիլոգրամ է կշռում:
Նախկին ընկերների քանակը: Հիմարություն է խանդի ավելորդ առիթ տալը: Եվ հետո ընկերների մեծ քանակը հպարտանալու առիթ չէ, ընդհակառակը: Չէ՞ որ ցանկացած տղամարդ երազում է լինել առաջինն ու միակը կնոջ կյանքում: Կամ գոնե երկրորդը, սակայն ամենա-ամենան:
Դավաճանություն: Առանց մեկնաբանության: Հետո մենք երբեք չենք խոստովանում, որ սարսափելիխանդում ենք մեր տղամարդուն: Չէ՞ որ դա նշանակում է, որ մենք անինքնավստահ ենք: Իսկ մենք իրականում այդպիսին չենք, պարզապես շատ ենք սիրում մեր տղամարդանց:
Մենք չենք խոստովանում նաև, որ վախենում ենք կորցնել մեր սիրելի տղամարդուն, որովհետև «կորցնողը միշտ նա է, ինչ էլ լինի»:
Մենք համառորեն լռում ենք այն մասին, որ չենք հավանում նրա ընկերներին, մայրիկին, շանը: Այսինքն լռում են միայն մեզնից ամենաուժեղները: Քանի որ ամեն մեկը չի կարող թաքցնել իր հակակրանքը: Դա հատուկ արվեստ է:
Մենք չենք խոստովանում, որ այլ տղամարդկանց հետ սիրաբանելիս մենք միայն մեր տղամարդու մասին ենք մտածում և անում ենք դա, որպեսզի նա խանդի:
Ոչ մի տղամարդ երբեք չի լսի իր կնոջից հետևյալ արտահայտությունը. «Դու արժանի չես իմ հոգատարությանը»: Նախ դա կնշանակի, որ կինը սխալ է թույլ տվել, հետո որ տղամարդու մայրը ճիշտ էր:
Երբ մենք ասում ենք, որ ամեն ինչ լավ է, դա իրականում նշանակում է, որ ամեն ինչ վատ է, իսկ պատճառն ավելին քան ակնհայտ է, պարզապես տղամարդը չի նկատում դա կամ չի ցանկանում նկատել:
Գրեթե ամեն կին ունի իր պահուստային փողը` սև օրվա գումար: Մարդ ես, մեկ էլ տեսար…