Փոստանջյանն իմ պատգամավորն է, և ես իրեն ուղղված վիրավորանքների հասցեատերը ինձ եմ համարում. Գասպարի (տեսանյութ)1in.am-ը գրում է.

«Զարուհի Փոստանջյանի հարցի վերաբերյալ միանշանակ կարծիք չունեմ, և ինձ համար ամենակարևորը դա չէ:

Ինձ համար կարևորն այն է, որ Զ. Փոստանջյանն իմ պատգամավորն է, իր կարծիքն էլ հայտնել է ազնվորեն, առանց հետին նպատակների»,- այսօր օդանավակայանում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին դիմավորելիս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Գասպարին հավելեց, որ Փոստանջյանն իր պատգամավորն է, և ինքը եկել է ևս մեկ անգամ իր անվերապահ վստահությունը նրան հայտնելու:

Անդրադառնալով հանրապետականների քննադատություններին, մեր զրուցակիցն ասաց. «Ես ինձ համարում եմ բոլոր այդ կշտամբանքների և անպարկեշտ արտահայտությունների հասցեատերը, որովհետև ես նրան համարում եմ իմ պատգամավորը, և ինչ նրա հասցեին ասվում է, ես իմ չափով և իմ հերթին ինձ եմ հասցեատեր համարում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել