1in.am-ը գրում է.

Բրազիլայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահ Մարկո Պոլո դել Ներոն դեմ չէ, որ Մադրիդի «Ատլետիկո»-ի բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան հանդես գա Իսպանիայի հավաքականում: 

«Ամեն ինչ կորոշի ֆուտբոլիստը: Եթե Կոստան հարկ համարի միանալ Իսպանիայի ընտրանուն, նա իրավունք ունի անել դա: Այդպիսին է իմ դիրքորոշումը, որի հետ, վստահ եմ, համաձայն է նաև Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահ Ժոզե Մարիա Մարինը»,- Դել Ներոյի խոսքերը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնեք, որ Իսպանիայի և Բրազիլիայի քաղաքացիություն ունեցող 24-ամյա Կոստան հայտնել էր Իսպանիայի հավաքականում հանդես գալու ցանկության մասին: Նա Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է միայն ընկերական խաղերի: Այժմ պետք է որոշում կայացնի ՖԻՖԱ-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել