Գիւմրեցի քանդակագործ  Արթուր Գէորգեան ի հետ իմ ունեցած զրոյցին  սկիզբը արուեստագէտը  բացատրութիւններ տուաւ թէ ինչ հանագամանքներու բերումով  ծրագրուեցաւ Գիւմրիի մէջ քանդակագործութեան   ստեղծագործական հաւաք  (Սիմբոզիոմ) մը  կազմակերպել:Ան նշեց որ Սիմբոզիում  կը նշանակէ  գիտաժողով բայց այս պարագային  տեղի ունենալիքը պէտք է կոչել ստեղծագործական հաւաք:Գէորգեան նաեւ  աւելցուց որ 200  տարուան մշակոյթ  ունեցող քաղաք է Կիւմրին  ու այս միտքը ծնունդ առաւ որովհետեւ Գիւմրիի  մէջ կապրին ու կը գործեն մեծաթիւ արուեստագէտներ:Խօսակիցս  նաեւ պատմեց  «Սիմբոզիոմ»  կայացնելու ընդհանուր գործընթացին մասին:Ան ըսաւ որ     21 Սեպտեմբերին    բացուած   այս հաւաքին կը   մասնակցին քանդակագործներ ՝ Ուքրանիայէն, Պէլռուսիայէն,  Ռուսատանէն , Իտալիայէն եւ բնականաբար Հայաստանէն ու Արցախէն  որոնք մէկ  ամսուան  տեւողութեամբ  պիտի աշխատին ու ապա անոնց   կերտած քանդակներուն ցուցահանէսի բացումը պիտի կատարուի: Գէորգեան  նաեւ նկատել տուաւ որ  այս ցուցահանդէսը   կը կատարուի՝  «Գիւմրին ԱՊՀ երկիրներու մշակութային  մայրաքաղաք» միջոցառումներու  ծիրէն ներս:  Արթուր Գէորգեան նաեւ  նկատեց որ այս ցուցհանդէսին որպէս ընդհանուր  խորագիր   ընտրուած է «Կեանքի արժէք» ընդհանուր  բնաբանը:Ան ըսաւ որ  քանդակներու աւարտէն ետք  Կիւմրիի այն հատուածը ուր պիտի տեղադրուին գործերը պիտի կոչուի «Քանդակագործութեան բաց թանգարան»: Այստեղ կարեւոր է նշել  որ   հաւաքի բացումէն  առաջ կարեւոր ճիգ ներդրուած է որպէսզի  քանդակներու վերածուելիք ժայռերը տեղադրուին   այն վայրին մէջ ուր  ստեղծագործողները պիտի աշխատէին աւելի ուշ:


Այստեղ փակագիծ մը բանալով Գէորգեան յայտնեց որ ՀՀ  պաշտօնական  մարմինները մեծ նեցուկ ցոյց տուած են որպէսզի այս միջոցառումը պսակուի յաջողութեամբ ու ի զարմանս  այն դժգոհութիւններուն որ  հայրենի արուեստագէտները  լսելի կը դարձնեն  Արթուր Գէորգեան պարզաբանեց, որ  Հայաստանի կառավարութիւնը ոչ միայն Ութ Միլիոն հայկական դրամով նեցուկ  ցոյց տուաւ այլ  ամէն իմաստով աջակցեցաւ       ընդհանուր գործի յաջողութեան համար:Գէորգեան նաեւ  հաւաստիացուց որ կառավարութիւնէն եւ  մշակոյթի  նախարարութիւնէն բացի  Շիրակի մարզպետարանն ու  Կիւմրիի քաղաքապետարանը նոյնպէս նիւթական մեծ ներդրում ունին որպէսզի   այս  աննախընթաց   միջոցառումը պսակուի յաջողութեամբ:

Այս առումով Գէորգեան ըսաւ  «Ես չեմ ուզում առանձնաձնել ոչ ոքի  նոյնիսկ վարորդին: Այստեղ բոլորը մասնակից են եղել որպէսզի գործը յաջողուի:Սա մի հոգի չի անում,  սա  մենակ «Գիւմրիի Մշակութային էքսբէրիմէնթալ հասարակական կազմակերպութիւն»ը չի անում. պաշտօնապէս մենք ենք անուն  բայց  ամբողջ քաղաքն է ներգրաւուած այս գործի մէջ:Ես աւելի  ընդգրկուն կերպով բացատրելու համար  պիտի ասեմ որ ամբողջ Հայաստանն է   ներգրաւուել այս  գործի մէջ»: եզրակացուց Արթուր Գէորգեան:«Շատերը շատ փոքր  բաժակ ջուր տալով միանում են քո լաւ  գաղափարին.Սա եթէ մոռանում ենք,  մենք քչանում ենք բայց երբ էդ փոքր բաժակն էլ ես հաշուի առնում  հզօրանում ես: Քաղաքում   պատահում է երբ մօտենում են  քեզ ու հարց տալիս թէ  ինչով կարող ենք օգնել:Մարդիկ ուրախ են եւ ինչ որ յոյս են կապում  էս գործին:  Նրանք ուրախ են  ուզում են  էնտեղ լինել,   նրանք    պայծառանում են  կատարուած աշխատանքը տեսնելիս  եւ  ուզում են մասնակից լինել  ու սա հրաշալի է» եզրակացուց՝ Արթուր Գէորգեան:

   Նշեմ որ  Գէորգեան ոչ միայն քանդակագործ է  այլ նաեւ շրջահայաց մտածող:Մտածող Հայ  մարդ:Անոր համար առաջնահերթութիւնը ոչ միայն իր արուեստի շեշտն  ու ձայնը լսելի դարձնելն է  այլ այսօրուան Հայաստանի վրայ գուրգուրալն  ու պահպանելը:Խօսելով   այսօրուան Հայաստանի պայմաններուն   դուրսի երկիրներուն հետ համեմատուելու  երեւոյթին  մասին  Գէորգեան կըսէ, թէ «Մենք կը սիրենք  այլ երկիրներ երթալ ու տեսնել   այդ քաղաքի գլխաւոր, սիրուն  եւ  գունագեղ հրապարակները, այդ քաղաքների ժպտադէմ  ու  հարուստ բնակիչներին  որոնք ժպտադէմ    ու գոհ են ամէն ինչից:Ու  ապա    գալ Հայաստան ու համամետել   այդ ամէնինչը  մեր փոքր համայնքի ինչ որ խնդիրների հետ: Ի՞նչու մեր լաւը չհամամետալ  այդ երկիրների: Օրինակ Հոլանտիան ունի քսան հազար որդեգիր երեխայ ովքեր ունեն միասեռական ծնողներ  ու  դա շատ վատ է:Մենք այդպիսին  չենք:Մենք մոռանում ենք որ ունենք  ընտանիքի հաստատութիւնը:


Մենք պիտի  մեր լաւը համեմատենք արտաքին  աշխարհի  վատին հետ  օրինակ Հնդկաստանի, Ռուսիոյ կամ Ամերիկայի վատի հետ:Բոլորս գիտենք Մանհաթէնի  5-րդ աւէնեուն, բոլորս գիտենք       33 Սթրիթի մասին  ու գիտենք  որ այդտեղ  նոյնիսկ  բոլիսմէնը     օրը ցերեկով անկարող է  մտնել:Այո մենք ունենք խնդիրներ:Իմ կարծիքով  ցանկացած   երկիր պէտք է ունենայ խնդիր եւ  եթէ չունենայ  դա երկիր չի լինի:Այսօր Հայաստանը հակառակ շատերի դժգոհութեան  դանդաղ քայլերով   դրական տեղաշարժ  է ապրում:Կգայ այն օրը որ  կը   լինի էն Հայաստանը որը իմ  ու մեր  երազած հայաստանն  է:Գիւմրեցին մի ամբողջ աղէտ տեսաւ: 25 տարի կռիւ  տուեց ու  չգնաց  Ես ու իմ նման շատեր մնացին  այստեղ:Ամբողջ մի քաղաք  աւերուեցաւ  բայց մնաց Գիւմրին:  Մենք կորցրեցինք մշակոյթ,   հարազատներ, ստեղծագործութիւն ու   աւանդոյթ:Մենք համարեայ կորցրեցինք ամէն ինչ    բայց մնացինք...... ու այսօր անկախ  ամէնինչից Գիւմրին  մշակութային վերելք է ապրում:

Գէորգեան      Եւրոպայի կամ Ռուսիոյ ճանապարհներուն  անդադառնալով խօսըելով  կարեւոր համարեց  որ   արտաքին երկիրներու  հայաստանի հետ յարաբերութեան հիմք չըլլայ սէրը այլ  յարգանքը: «Եթէ սիրեն ապա կարող են  նաեւ ատել:Այլ երկիրներ պիտի յարգեն  հայաստանը մենք պէտք է  էդ    շերտով մտածենք  ու մենք  զմեզ ոչ թէ  սիրենք այլ պէտք է յարգենք:Մենք մեր անձերով պիտի չնայենք  դէպքերին ու   ընթացքներուն. ու  էդպէս մեր երկրի լաւը կը շատանայ ու վատը   կը դառնայ քիչ:» Ըսաւ  խօսակիցս:

 Գէորգեան զրոյցի  աւարտին  կարեւոր կէտի մասին խօսելով  նկատեց որ Հայութիւնը այսօր մեծ հարստութիւն ունի եւ այդ հարստութիւնը  անոր մարդկային պաշարն է:Ան այս առումով ըսաւ ՝ «Մեր ազգային ինքնութիւնէն բացի մենք կարողենք   Սփիւռքի մէջ ապրող մեր  հայրենակիցների ունեցած   մշակութային հասկացողութեամբ զինուել ու հասկանալ էդ մշակութային ներուժը:»Իր խօսքը եզրակացնելով Գէորգեան նկատել տուաւ, թէ Հայաստանն ու ամբողջ հայութիւնը կարող են դրական տեղաշարժ ապրիլ միայն եթէ փորձեն  հասկնալ ամբողջ Սփիւռքի  մշակութային լեզուն որուն միախառնումով Հայաստան պիտի ունենայ նոր լեզուամտածողութիւն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել