Tert.am-ը գրում է․
Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը հիմնված է Մոսկվայի հետ եռակողմ համաձայնագրերի վրա, այս մասին Սպուտնիկ Արմենիային ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ «Թրամփի ուղու» վերաբերյալ։
«Ռուսաստանը միշտ էլ համարել է, որ տարածաշրջանի բոլոր ցավոտ հարցերը պետք է լուծվեն, և դա պետք է արվի երկարաժամկետ հեռանկարում։ Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել, և հիմա էլ հստակ հայտարարում ենք, որ պատրաստ ենք կողմերին օգնություն ցուցաբերել պահանջվող ձևով և ծավալով։ Հարավային Կովկասում տեղի ունեցողը մեզ համար մեծ նշանակություն ունի»։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/12/26/kopirkin/4254995
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



