Քաղաքագիտությունը հուշում է, որ իշխանությունը կրիմինալի հետ սերտաճում է այն ժամանակ, երբ քաղաքական և իրավական գործիքակազմն ամբողջովին սպառված է: Սա իշխանության բարոյալքման և ապալեգիտիմացման վերջին փուլն է:
Այս առումով Նիկոլի վիճակը, իրոք, նախանձելի չէ: Պատկերացնու՞մ եք՝ ընդդիմախոսին լռեցնելու ինչքան փաստարկ չպետք է լինի, օրենքով գործելու ձև չլինի, իրավապահների միջոցով ներազդելու տարբերակ չլինի, որ գործարկվում է կրիմինալի ներուժը՝ փաստացի պետությունը վերածելով խուժանապետության:
Ինքնին, կրիմինալի հետ սերտաճելը դժվար թե Նիկոլի սրտով լիներ, որովհետև 2018-ի Նիկոլի հեղափոխության ամենաառաջին թիրախը քրեաօլիգարխիան էր, որը դեմոնտաժելու պահանջով էր ժողովուրդը ողողել փողոցներն ու իրենց ուսերի վրայով Նիկոլին իշխանության բերել:
Ստացվում է, որ այլ տարբերակ Նիկոլը չունի ու ստիպված է օգտվել կրիմինալի ծառայություններից: Իսկ, եթե ես ճիշտ չեմ ու Նիկոլն այլ տարբերակներ ունի, ապա խնդրեմ՝ թող իրավապահ ամբողջական լծակներին տիրապետող Նիկոլը բացահայտի իմ վրա տեղի ունեցած հարձակման իրական պատվիրատուին և շարժառիթը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/pfbid0WDkXERiXEWkxPswAEcLYmKV7qj8DUrsd7upApBxPamFpfS9kgSmKtk6gGggBtQtnl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



