Armsport.am-ը գրում է․
Տարվա վերջում հեղինակավոր Transfermarkt պորտալի մասնագետները թարմացրել են ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Թարմացումից առաջ «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը համարվում էր մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ 200 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով։ Յամալի գինը չի փոխվել, բայց հիմա երկու խաղացող հավասարվել են նրան։
«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային արժեքը բարձրացել է 20 միլիոն եվրոյով, և այժմ նրանք նույնպես գնահատվում են 200 միլիոն եվրո։
Մոլորակի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակի մեջ են նաև «Ռեալի» ֆուտբոլիստներ Ջուդ Բելինգհեմը (160 միլիոն եվրո) և Վինիսիուս Ժունիորը (150 միլիոն եվրո)։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/584712/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել