Կատարում կայացած Դոհայի ֆորումում Իլհամի օգնական Հաջիև Հիքմեթը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենց ժողովուրդներին պետք է պատրաստեն խաղաղության: «Մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև հայ ժողովրդի հետ, որպեսզի դա օգուտ բերի ապագա սերունդներին։ Մենք աշխատում ենք վստահության ամրապնդման միջոցառումների վրա»,-մասնավորապես՝ հայտարարել է ադրբեջանցին:

Նախ՝ արձանագրենք, որ Հիքմեթը բարձրաձայնել է Իլհամի գլխավոր վախը. թուրքերը վախենում են, որ Հայաստանի ստորացումներին կարող է մի օր վերջ դրվել: Նրանք հասկանում են, որ Նիկոլն այսօր երկրի ներսում նույնացվում է Էնվերի հետ, ինչը նշանակում է, որ եթե Հայաստանում իշխանություն փոխվի, ապա Ադրբեջանը կարող է բախվել այնպիսի խնդիրների, որոնց հետ համեմատած՝ 90-ականները կարող են երանություն թվալ:

Նիկոլը, անկասկած, լսում ու հնազանդվում է հիքմեթներին, ինչի գործնական դրսևորումն այն է, ինչ որ երկրի ներսոմ հենց հիմա կատարվում է. եկեղեցու նկատմամբ հալածանքները, ընդդիմադիրների հանդեպ տեռորը և վերջապես Աննայի կրթարշավը հետևանք են թուրքերի կողմից իջեցված պատվերի: Ահա թե ինչպես է Նիկոլը հայ հանրությանը պատարստում խաղաղության մի դեպքում, երբ Իլհամն իր երկրի ներսում Սևանը «Գյոյչա», Սյունքին էլ «Արևմտյան Զանգեզուր» դարձնելու օրակարգն է առաջ տանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել