Մոտ 500 գ խոզի փափկամիսը լվանալ, չորացնել, աղ ու սև պղպեղ անել: Բաժակի մեջ լցնել կես բաժակ սպիտակ դառը գինի, վրան լցնել կես բաժակ ջուր և 2 լիքը ճ. գդալ մանանեխի դիջոնյան (ֆրանսիական) մածուկ (горчица дижонская), լավ խառնել, լցնել մսի վրա, թողնել սառնարանում 2 ժամ: 2 ժամից ջեռոցի ամանի մեջ մի փոքր ձեթ լցնել, դնել մսակտորը, վրան կես բաժակ մարինադից լցնել, երեսը ծածկել փայլաթղթով, 15 րոպեով դնել նախապես 200 (400F)աստիճան միացրած ջեռոցը, 15 րոպեից փայլաթուղթը հեռացնել և մոտ 1 ժամով թողնել ջեռոցում, ժամանակ առ ժամանակ երեսին մարինադ լցնել, որ չայրվի ու չչորանա: Կտրատել և մատուցել կարտոֆիլով կամ փլավով: Բարի ախորժակ!!!

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել