Tert.am-ը գրում է.
Այսօր մենք ազդարարում ենք համապետական հանրագրի մեկնարկ՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը:
«Սույն թվականի մայիսին «Հայ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ղեկավար-սեփականատերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրել էր դիմում առ այն, որ իրենց արդյունավետ կառավարման արդյունքում կուտակված շուրջ 3 մլրդ դրամի հաշվին իջեցվի բնակչության հոսանքի սակագինը։ Այդ դիմումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ հնարավոր է հետագա կիսամյակի ընթացքում կուտակված գումարը նվազվի։
Ինչպես սեփականատերերը ճշգրտորեն հաշվարկել էին, երկրորդ կիսամյակում այս գումարը ոչ միայն կրկնապատկվել էր, այլև գերազանցել էր կրկնապատիկը: Այս պահի դրությամբ 6 մլրդ դրամից ավել կուտակված գումար է առկա»,-նշեց նա, հավելելով՝ հոկտեմբերի 30-ին «Տաշիր» կապիտալի կողմից կրկին դիմում է մուտքագրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժող՝ հոսանքի սակագինը իջեցնելու պահանջով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



