Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 ՕP 785 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Սևան-Երևան ավտոճանապարհի, Չարենցավանի վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և գլխիվայր շրջվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով , քաղաքացիների օգնությամբ, Երևան քաղաքի սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Թեմուր Իբոյանը, 12-ամյա Ռոբերտ Իբոյանը, 25-ամյա Ռուստոմ Իբոյանը և 23-ամյա Մանուկ Ամոյանը: շ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/7xBcOL1lp3.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել