Սասունիկի միջնակարգ դպրոցում գործող Կանանց ակումբի նախաձեռնությամբ օրերս տեղի էր ունեցել կրթական հանդիպում. ներկայացվել է էթիկետի նշանակությունը՝ ժամանակակից հասարակությունում և դրա կիրառական արժեքը՝ անձնական ու մասնագիտական կյանքի տարբեր ոլորտներում։ Այս մասին հայտնել է Աննան իր ֆեյբուքյան էջում:

Ով-ով, բայց Աննան կանացի էթիկետի մասին խոսելու բարոյական իրավունք ակնհայտորեն չունի. նա ուղղակի զուրկ է դրանից, ինչը փաստելու համար պետք է ընդամենը նրա՝ ավելի վաղ արած գրառումներն աչքով անցկացնել. ոչ ոք չի մոռացել, թե ինչպես էր Աննան իր ֆեյսբուքյան էջում հայհոյում իրեն քննադատողներին, տարբեր էպիտետներ հորինում ու իբր փորձում «ինքնապաշտպանվել»: Փոխանակ փաստերի ուժով ապացոցեր, որ ինքն այնպիսին չէ, ինչպես ընդունված է կարծել, նա անցել էր բացահայտ քֆուր-քյաֆարի՝ պատճառաբանելով, թե հոգնել է իր անձի հացեին անեծքներ, հայհոյանքներ լսելուց ու այլևս չի ցանկանում, որ դրանք հնչեն:

Վստահ եղեք, որ Աննան նույնիսկ աղջիկ ժամանակներում աչքի չի ընկել կանացի էթիկետի հանդեպ ակնածանքով. Ղռերի կատուն՝ ո՞ւր, էթիկետը՝ ո՞ւր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել