Ladynews.am-ը գրում է.

Մենք անհամբեր սպասում ենք ամռան գալուն, իսկ ամառն այնքան արագ է անցնում: Ցանկանում ենք մի քիչ էլ տաքանալ արևի տակ, շնչել ծաղիկների բույրը, սակայն հեքիաթն ավարտվում է տեղը զիջելով անձրևոտ ու խոնավ աշնանը: Ամառային հիասքանչ պահերը մնում են անցյալում դառնալով սթրեսի առաջացման պատճառ: Ladynews.am-ը Ձեզ է առաջարկում մի քանի խորհուրդներ աշնանային սթրեսները հաղթահարելու:

Պահպանեք Ձեր հոգեբանական էներգիան:Անհրաժեշտ է պահպանել հոգեբանական վիճակը, որը խոցելի է դառնում հատկապես աշնանը:

Աշխատեք հեռու մնալ Ձեզ համար անցանկալի մարդկանցից: Ինչպե՞ս դա անել: Եթե մարդը Ձեզ առաջիկայում պետք չէ, ապա մոռացեք նրա մասին խուսափելով սկանդալներից ու տհաճ խոսակցություններից: Այդպես Դուք կպահպանեք Ձեր էներգիան և կազատեք Ձեզ սթրեսային վիճակներից:

Շատ ծիծաղեք: Ինչպես հայտնի է, ծիծաղը նվազեցնում է սթրեսածին հորմոնների քանակը և բարձրացնում դիմադրողականությունը: Երեխաները ծիծաղում են օրվա ընթացքում 300 անգամ, իսկ մեծահասակները 15-100 անգամ: Գուցե երեխաներից սովորե՞նք կյանքից հաճույք ստանալ: Համացանցում կարդացեք ծիծաղելի պատմություններ աշխատելով ստեղծել ծիծաղելու համար համապատասխան իրավիճակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել