Հ. Խուրշուդյան. «Դատապարտում ենք Փոստանջյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումները»Panorama.am-ը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տարածել է հայտարարություն, որտեղ անընդունելի է համարում « Զարուհի Փոստանջյանի հանդեպ իշխանությունների սկսած արշավը և քաղաքական հետապնդումները»:
«Պաշտպանելով Զարուհի Փոստանջյանի խոսքի իրավունքը՝ դատապարտում ենք նրա հանդեպ իշխանությունների սկսած արշավը և քաղաքական հետապնդումները, որոնք անընդունելի են:

Դիվանագիտության հարցում դասեր տալու փոխարեն (որից իրենք թերևս անտեղյակ են), իշխանության ներկայացուցիչները պետք է շնորհակալ լինեն, որ գոնե ինչ-որ մեկը հիշեցնում է հասարակության առջև հաշվետու լինելու կարևորության մասին: Եվ եթե նրանք ուզում են Փոստանջյանին զրկել հարց տալու իրավունքից, դրանով է՛լ ավելի են խորացնում բարձրաստիճան պաշտոնյաների՝ մոլեխաղերին տրվելու վերաբերյալ հասարակության մեջ շրջանառվող կասկածները՝ հիմնված ԶԼՄ-ների հաղորդագրությունների վրա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել