168.am-ը գրում է․

Վերանայելով այն ամենն, ինչ Չարլի Քըրքը երբևէ ասել է Մակրոնի և Ֆրանսիայի մասին, ես լիովին հավաստի եմ համարում նրա մահվան մեջ Ֆրանսիայի ներգրավվածության մասին Քենդիսի տեղեկատվությունը, հայտարարել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը X-ին տված հայտարարության մեջ։

Նա մեկնաբանել է ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսի հրապարակումը, որում նա բացահայտել է Քըրքի մարդասպանի մասին մանրամասներ։

Ավելի վաղ ամերիկացի լրագրող Քենդիս Օուենսը «X»-ում հայտնել էր, որ իր հետ կապ է հաստատել Ֆրանսիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։ Այդ անձը նրան տեղեկացրել է, որ Չարլի Քըրքի մարդասպանը մարզվել է Ֆրանսիական լեգեոնի 13-րդ բրիգադում, որը բազմազգ կազմակերպություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել