«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում 2025 թվականի նոյեմբերի 21-22-ը տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խմբի այցը Ադրբեջան։
Նախաձեռնության հայաստանյան ներկայացուցիչներ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը հանդիպել են ադրբեջանցի գործընկերների՝ Ֆարհադ Մամեդովի, Ռուսիֆ Հուսեյնովի, Քամալյա Մամեդովայի, Ռամիլ Իսկանդերլիի և Ֆուադ Աբդուլաևի հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ գործունեությունը մեդիա ոլորտում, հաստատել փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապեր և հետագայում ներգրավել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակություններին խաղաղության գործընթացում։
Այցի ընթացքում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



