Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարություն: Հաջորդիվ երկու երկրների ղեկավարների ներկայությամբ, տեղի է ունեցել Հայաստանի և Ղազախստանի միջև փաստաթղթերի փոխանակման արարողություն: Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև փոխանակվել են «Գաղտնի տեղեկատվության փոխանցման, օգտագործման, պաշտպանության և անվտանգության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման համար հողատարածքների փոխադարձ տրամադրման մասին» համաձայնագիրը, «Առևտրատնտեսական համագործակցության 2026-2030 թվականների ճանապարհային քարտեզը»: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարարության և միջև փոխանակվել է համագործակցության մասին հուշագիր: Համագործակցության մասին հուշագիր է փոխանակվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվայնացման նախարարության և միջև:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: