Խաղաղություն է անհրաժեշտ, և մենք գնահատում ենք նախագահ Թրամփի ջանքերը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ այսօր Կիևում ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ հանդիպման ժամանակ քննարկումը կենտրոնացած էր «իրական խաղաղության հասնելու տարբերակների, երկխոսության աշխատանքի փուլերի և ձևաչափերի վրա»։

«Մեր ուկրաինական և ամերիկյան խմբերը կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի վրա։ Մենք պատրաստ ենք կառուցողական, ազնիվ և արագ աշխատանքի։ Խաղաղություն է անհրաժեշտ, և մենք գնահատում ենք նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ Եվրոպայում անվտանգությունը վերականգնելու համար։ Ուկրաինան պաշտպանում է կյանքերն ու անկախությունը մեր ժողովրդի քաջության, պետության մեջ մեր միասնության և մեր գործընկերների օգնության շնորհիվ։ Մենք աշխատում ենք ապահովել, որ բոլոր երեք տարրերն էլ բավականաչափ ուժեղ լինեն», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել