Հոկտեմբերին տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից հետո Փարիզի Լուվրի թանգարանը հայտարարել է անվտանգության արդիականացման բաց մրցույթի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Պայմանագիրը ներառում է Լուվրի թանգարանի անվտանգության աշխատանքները գլխավոր պլանի շրջանակներում», - նշվում է փաստաթղթում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 3-ն է։ Նախնական պայմանագրի ժամկետը 7.5 տարի է։ Աշխատանքները կիրականացվեն վեց փուլով, ֆինանսավորումը կտրամադրվի Լուվրի բյուջեից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



