«Մեր ձևով» շարժումը հաղորդում է․

««Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը քիչ առաջ ազատ արձակվեց «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից:

Ռուբենին դիմավորելու էին եկել Ռուբենի հարազատները, ընկերները և «Մեր ձևով» շարժման անդամները:

Բդի´ էնենք` մեր ձևով:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել