Էջմիածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետ Դիաննա Գասրպարյանի ու նրա ընտանիքի անդամների դեմ հարուցված վարույթի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Այն մոտ է ավարտին։ Panorama.am-ին այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք, որ Վաղարշապատում ընտրությունները նշանակեցին այն բանից հետո, երբ այս տարվա մայիսի 15-ին ՔՊ-ական քաղաքապետ Դիաննա Գասպարյանը 7 տարի պաշտոնավարելուց հետո հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։

Դիանա Գասպարյանը, իր ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ են հայտնվել։ Այժմ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, նրա ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը մեղադրյալի կարգավաիճակ ունեն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։ 

Մեղադրյալի կարգավիճակ ունեն Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել