168.am-ը գրում է․
Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը՝ Միշել Օբաման, անդրադարձել է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու հավանականությանը։ Հարցազրույցի ընթացքում Միշել Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ կին նախագահ ունենալ։
«Ցավոք, ինչպես տեսանք անցած ընտրություններում, մենք պատրաստ չենք։ Այդ պատճառով՝ մի ակնկալեք իմ թեկնածության առաջադրումը։ Դուք պատրաստ չեք կին նախագահ ունենալ, իզուր մի խլեք իմ ժամանակը»,- նշել է Միշել Օբաման։
ԱՄՆ նախկին առաջին տիկինը հավելել է, որ բազմաթիվ տղամարդիկ մինչև օրս չեն ընկալում, որ իրենց կարող է կին ղեկավարել։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/11/15/2313117.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



