կատենք, որ Նիկոլը սեփական ձեռքերով զրոյին է հավասարեցրել իր իսկ խոսքի արժեքը՝ չիմանալով՝ ինչպես «կռուտիտ» լինել: Ստացվում է՝ նրա ոչ մի խոսքի պետք չէ լուրջ վերաբերվել, քանի որ կարող է հանկարծ պարզվել, որ այդ խոսքերն «առտնին» են, տնական ոճով են ձևակերպվել՝ ձեռք բերելով տրամագծորեն հակառակ իմաստ կամ ընդհանրապես չունենալով որևէ նշանակություն՝ կախված տրամադրությունից ու ասենք եղանակից: Եթե հայտարարվում է, որ բանավոր խոսքը անլուրջ է և չի կարող դիտվել որպես փաստ, ապա հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ արժեք ունեն Նիկոլի հայտարարությունները՝ լրագրողների հետ զրույցներում, խորհրդարանում, բանակցային սեղանի շուրջ կամ միջազգային հարթակներում։ Ավելին՝ իր այս պնդմամբ Նիկոլը փաստացի ամբողջ երկիրն է դրել հարվածի տակ, քանի որ աշխարհում երկրները ճանաչվում կամ գնահավում են նաև իրենց առաջնորդների խոսքի արժեքով։Հ
ետո էլ զարմանում ենք, թե ինչու ենք ընկել այս օրը, ինչու այլևս շատերը չեն կարևորում Հայաստանը…
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4861
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



