ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու մասին հարցը կքննարկվի նոյեմբերի 13-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։ 
«2025 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 14:00-ին, Տիգրան Մեծի պող. 4 հասցեում (2-րդ հարկի դահլիճ) տեղի կունենա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը, որի օրակարգում կքննարկվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը»,– հայտնում են ՀԾԿՀ–ից։ 
Ավելի վաղ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․ «3,5 ամսվա կառավարման շրջանում վեր եմ հանել շուրջ 10 հիմնավոր պատճառ, ըստ որոնց հավանական եմ համարում, որը ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից»։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել