Վաղ թե ուշ նոր iPad-ը ներկայացվելու է հանրության դատին: Սպասվում է, որ դա տեղի կունենա այս ամիս: Մեզ արդեն հայտնի է , որ այն նման կլինի iPad mini-ին , այսինքն էկրանը ավելի մոտ կլինի կմախքի կողային մասերին: Այն նաև կունենա մատնահետքի սկաներ: Այժմ նաև պարզ է դարձել, որ այն կունենա լրիվ նոր տեսախցիկ: Այդ մասին հայտնում է մեզ հայտնի վերլուծաբան Մին-Շի Կոն: Նա հայտնում է մեզ, որ նոր սարքերում Apple-ը կտեղադրի iPhone 5s-ի տեսախցիկին համապատասխան տեսախցիկ, ինչն էլ պատճառ կհանդիսանա հին iPad-ները փոխելու համար: Այդպես է կարծում Մին-Շի Կոն: Սակայն հարց է առաջանում, արդյո՞ք պլանշետի համար պետք է հզոր տեսախցիկ:
Նյութի աղբյուր՝ http://www.bsmart.am/2013/10/ipad5newcam/?utm_source=feedly
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել