168.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՆԱՏՕ-ին ուշադրություն դարձնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին՝ Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալու համար։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:

«Հենց սա է Հյուսիսատլանտյան դաշինքի և նրա առաջնորդի խնդիրը. մի կողմից նրանք ասում են, որ չեն լսում Ռուսաստանին, իսկ մյուս կողմից ասում են, որ չեն հասկանում: Փորձեք լսել՝ կհասկանաք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությունն այն մասին, որ նա դադարել է ուշադրություն դարձնել Ռուսաստանի նախագահի ելույթներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել