Cosmo.am-ը գրում է.
Ուզո՞ւմ ես պարզել, թե իրականում ինչպիսին ես անկողնում: Ճշմարտությունը կարող է հաճելիորեն զարմացնել քեզ:
1 Ինչպիսին է քո սեքսուալ անհատականությունը
Ո՞րն է քո նախընտրած դիրքը։
a. Գդալների դիրքը, որպեսզի կարողանանք հնարավորինս մոտ լինել միմյանց։
b. «Կինը վերևից» դիրքը. սիրում եմ ամեն ինչ հսկողության տակ պահել։
c. Ինձ միսիոներական դիրքն էլ է բավարարում։
d. Շնիկների ոճը. զվարճալի է ու մի փոքր վայրի։
Դու առավել գրգռվում ես, երբ տղան.
a. Քեզ մերսում է
b. Պառկում է մեջքի վրա ու թույլ տալիս քեզ անցնել գործի
c. Քեզ նրբորեն համբուրում է
d. Անսպասելիորեն միանում է քեզ, երբ առավոտյան ցնցուղ ես ընդունում
Քո սիրելի սեքս աքսեսուարը.
a. Մերսման քսուք և լյուբրիկանտ
b. Ձեռնաշղթաներ
c. Իմ սիրած մարդու ձեռքերն ինձ բավարարում են, շնորհակալություն
d. Իմ վիբրատորը
Սիրով զբաղվելու հետաքրքիր վայր, անկողնուց բացի.
a. Բնության գրկում` աստղերի ներքո
b. Հանդերձասենյակում` աղմկոտ երեկույթի ժամանակ
c. Բազմոցին
d. Նրա մեքենայի հետևի նստելատեղին
Ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել ձեր վերջին սեքսը.
a. Մենք հեռուստացույց էինք դիտում, ես խաղում էի նրա մազերի հետ, իսկ հետո…
b. Ես թռա նրա գիրկը, երբ նա տուն վերադարձավ երկար աշխատանքային օրից հետո։
c. Մենք անկողին մտանք, և նախաձեռնողը նա էր. մի՞թե այլ կերպ էլ է լինում։
d. Մենք խոհանոցում ընթրիք էինք պատրաստում, սակայն ամեն ինչ ավարտվեց բուռն սեքսով` հենց սեղանի վրա։
Ինչպիսի՞ն է քո անկողնային սպիտակեղենը։
a. Փափուկ, մետաքսյա
b. Մուգ գույնի և բարձր խտությամբ կտորից
c. Բարակ բամբակյա կտորից
d. Վառ երանգների ու շատ հարմարավետ
Ինչպիսի՞ն է քո երազանքների ժամադրության տրամաբանական ավարտը։
a. Ջերմ գրկախառնություն և համբույր
b. Համատեղ նախաճաշ
c. Թեթև ու ամոթխած ֆլիրտ
d. Դժվար է ասել
Հիմնականում A
Զգայական գայթակղություն
Դու շեշտը դնում ես հպումների ու զգացմունքային մասի վրա. փափկություն, հոգատարություն, կրքոտ համբույրներ և երկարատև մերսումներ: Պատահական զուգընկերների հետ սեքսը քո տարբերակը չէ: Դու նախընտրում ես երկարատև նախնական փաղաքշանքներ և դանդաղ, զգացմունքային սեքս: Դա իհարկե հիանալի է, սակայն մի՛ թերագնահատիր արագ և բուռն սեքսը և ժամանակ առ ժամանակ դավաճանիր սկզբունքներիդ:
Հիմնականում B
Գերիշխող դիվա
Այս աշխարհը քոնն է, և տղամարդկանց այնտեղ հատկացված է երկրորդական դեր: Դու սիրում ես անկողնում գերիշխանությունը ձեռքդ վերցնել, դեմ չես նաև տարբեր սեքս խաղալիքներ կիրառելուն: Սակայն երբեմն նրան նույնպես իշխելու հնարավորություն տուր: Դու կարող ես հաճելիորեն զարմանալ նրա թաքնվածունակություններով:
Հիմնականում C
«Անվրդով» քուն
Գուցե դու չափից դուրս ամոթխած ես կամ դեռևս չես պարզել, թե ինչից ես առավել գրգռվում: Սեքսի բնույթը քեզհաճույք պատճառելն է. այնպես որ, պարբերաբար ռիսկի դիմիր և դիմիր նորարարությունների. էքսպերիմենտներ արա վիբրատորի հետ, փորձիր նոր դիրքեր և ինքդ գայթակղիր նրան` չսպասելով անկողին մտնելուն:
Հիմնականում D
Չարաճճի կատվիկ
Դու տղաների երազանքների աղջիկն ես: Պատրաստ ես ցանկացած նորարարության, սակայն երբեք չես անցնում սահմանագիծը: Քաղցրիկ ու սեքսուալ գեղեցկուհի. այսպիսին է քո կերպարը: Սակայն ուշադիր եղիր և չափից դուրս մի՛ կենտրոնացիր սեքսի վրա. ձեր կապի ամրությունն ու հարաբերությունների խորությունը ոչ պակաս կարևոր են:
2 Արդյոք գործընկերդ երազում է քո մասին
Կպչուն թղթիկի պես հասարակ գրասենյակային պարագան կարող է ասել շատ ավելին, քան կարծում ես:
Պլատոնական հարաբերություններ
Ի՞նչ մտքեր կան այս հարցի շուրջ։
Ֆիզիկական հետաքրքրվածություն
Ի՞նչ ես մտածում դու այս հարցի շուրջ։
Եթե նրա երկտողերը հիշեցնում են աջ կողմում գրվածը, ամենայն հավանականությամբ նա արդեն պատկերացրել է քեզ մերկ ու մտովի սիրով զբաղվել հետդ: Ապացույց` նա ներառել է «դու» բառը, որը մնացած բառերի համեմատ ավելի մեծ տառերով է գրված: Դա վկայում է այն մասին, որ նա գնահատում է ոչ միայն քո կարծիքը, այլև` հենց քեզ: Իսկ եթե ձեռագիրը թեքված է դեպի աջ, դա կարող է խոսել ոչ միայն ֆիզիկական հրապուրվածության, այլև` հուզական կապվածության մասին:
3 Ինչի մասին է խոսում քո սեքսուալ ֆանտազիան
Խմբակային սեքս
Որքան էլ զավեշտական է հնչում, դա վկայում է այն մասին, որ դու ամոթխած բնավորություն ունես և փորձում ես ձերբազատվել սեփական կապանքներից:
Արգելված սեքս (տնօրենի կամ վաճառողի հետ)
Այս ֆանտազիան հուշում է` «Ես կարող եմ անել դա ցանկացած մարդու հետ» ` բացահայտելով քո էությանհամարձակ կողմը:
Սեքս հասարակական վայրում
Մտածում ես լողափին կամ տաքսու մեջ սեքս անելու մասի՞ն: Դե ինչ, դա իրագործելի է, եթե խիզախես:
Սեքս ճանաչված մարդու հետ
Կասկածելի ֆանտազիա է: Քո և քեզ շրջապատող իրականության մեջ այդկերպ սահման դնելը վկայում է այն մասին, որ այս պահին քեզ այնքան էլ չի հաջողվում վերահսկել կյանքդ:
Դերախաղեր
Դու հոգնել ես միշտ պատասխանատվություն կրելուց: Քեզ այլ դերերում պատկերացնելը կապանքներիցազատվելու միջոց է:
4 Արդյո՞ք դու գիտես ամեն ինչ նրա գլխավոր հարստության մասին
Նշիր` ճիշտ կամ սխալ.
1. Տղամարդու մոտ օրգազմի միջին տևողությունը մոտ վեց վայրկյան է Ճ Ս
2. Ոչ գրգռված վիճակում առնանդամը միջինում 12 սմ է Ճ Ս
3. Օրգազմից հետո տղամարդու առնանդամը չի կարող կրկին գրգռված վիճակում լինել մոտ 10 րոպե Ճ Ս
4. Ոտնաթաթի մեծությունն ուղիղ համեմատական է նրա առնանդամի երկարությանը Ճ Ս
5. Ամորձիների խցանումը (ցավագին զգացումներ՝ կապված ուժեղ գրգռվածության հետ) վերացնելու միակ ձևը սերմնազատումն է Ճ Ս
6. Արագ քնի ֆազա մտնելիս նրա մոտ էրեկցիա է առաջանում Ճ Ս
7. Երբ նա գրգռված է, նրա առնանդամը բումերանգի ձև է ստանում Ճ Ս
0-3 ճիշտ պատասխան՝ ծույլ աշակերտ
4-6 ճիշտ պատասխան՝ միջին գիտելիքներ
7 ճիշտ պատասխան՝ հանճար
Պատասխանները`
1. Ճ, 2. Ս, այն մոտ 9 սմ է, 3. Ս, հարկավոր է միջինում 30 րոպե, 4. Ս, նման կապ գոյություն չունի, 5. Ս, սառը ցնցուղը, ասպիրինն ու դրական մտքերը նույնպես օգնում են, 6. Ճ, 7. Ճ.
5 Սիրային «եռանկյունի»
Մենք չենք պատրաստվում որևէ մեկին դատապարտել: Եթե սիրելիդ ցանկանում է փորձել սեքս երեքով, և դու դեմ չես, ինչո՞ւ ոչ: Սակայն համոզվա՞ծ ես, որ ամեն ինչ այնքան հեշտ է, որքան պատկերացնում ես:
Նշիր, թե որ կետերի հետ ես համաձայն։
-Ես երբեք չեմ փորփրել ընկերոջս էլ. փոստը կամ հաղորդագրությունները։
-Կարծում եմ՝ երբեմն աղջիկների համբույրները էկրանին շատ գրգռիչ են։
-Անկողնում ես բավական արկածախնդիր եմ։
-Ես լիովին վստահ եմ ինձ զգում մերկ։
-Ընկերս չի շեղվում այլ աղջիկների ուղղությամբ, համենայնդեպս` երբ միասին ենք։
-Իմ կարգախոսը. «Գեթ մեկ անգամ պետք է փորձել ամեն ինչ»։
-Ես անկեղծորեն կիսվում եմ ընկերոջս հետ իմ սեքսուալ ֆանտազիաներով. հաճախ ենք քննարկում դրանք միասին:
-Երբեք չեմ հետևել ընկերոջս նախկին ընկերուհու կյանքին Facebook-ի միջոցով։
-Ժամանակ առ ժամանակ սիրում եմ դիտել միայն աղջիկների մասնակցությամբ պոռնոֆիլմեր։
Եթե դու համաձայն չես նշված կետերից առնվազն յոթի հետ, ապա մենք ունենք լուրջ կասկածներ, որ դու կզղջաս մեկ այլ աղջկա ձեր անձնական կյանք ներգրավելու համար: Նույնիսկ եթե շատ վստահ ես զգում քեզ սեքսովզբաղվելիս կամ դեմ չես աղջկա հետ հաճելի ժամանակ անցկացնել, երեքով սեքսով զբաղվելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Նման էսքպերիմենտի կարելի է գնալ, միայն եթե դու վստահ ես սեփական ուժերիդ և համոզված ես ձեր հարաբերությունների ամրության մեջ: Հակառակ դեպքում` արժե լուրջ մտածել նախքան այս արկածային պատմության մեջ ներքաշվելը:
7 Ուզու՞մ ես իմանալ, թե ինչպիսին է նա անկողնում
1. Ինչպիսի՞ն է նրա աշխատանքի բնույթը։
a. Նա շատ է շփվում մարդկանց հետ (վաճառքի, մարկետինգի, բիզնեսի ոլորտ)։
b. Նա մտավորական է (գրող, դերասան, գիտնական)։
c. Նրա աշխատանքը ֆիզիկական ակտիվություն է պահանջում (մարզիչ, սպորտսմեն, հրշեջ)։
2. Լավագույն ժամադրությունն ըստ նրա, պետք է լինի.
a. Աշխույժ և զվարճալի (օրինակ` երեկո բարում)
b. Ընթրիք և հաճելի զրույց
c. Ֆիզիկական ակտիվություն պահանջող համատեղ զբաղմունք, օրինակ` զբոսանք հեծանվով:
3. Շաբաթ օրը նրան սովորաբար կարելի է տեսնել.
a. Ընկերների հետ ֆուտբոլ դիտելիս
b. Թերթ կարդալիս
c. Մարզասրահում մարզվելիս
4. Որոշել եք կինո գնալ: Նրա ընտրությունը.
a. Կատակերգություն
b. Դասական ֆիլմ
c. Մարտաֆիլմ կամ թրիլլեր
5. Երբ ձեռքին iPad է, ինչո՞վ է նա հիմնականում զբաղված։
a. Շրջում է սոցկայքերում։
b. Բլոգ է ընթերցում։
c. Սպորտային նորություններին է ծանոթանում։
Հիմնականում A: Արտահայտիչ և կրքոտ
Քո ընկերն էքստրավերտ է. այնպես որ, պատրաստ եղիր ուրախ ու զվարճալի սեքսի, «կեղտոտ» զրույցների ու անակնկալների: Մոռացիր ամոթխածության մասին: Արտահայտիր ողջ կիրքդ, հետաքրքրվածությունդ ևամբողջությամբ տրվիր պրոցեսին:
Հիմնականում B: Հանգիստ և փորձառու
Նա այնքան էլ զգացմունքային չէ, սակայն աչքի է ընկնում իր վարպետությամբ: Նրան կապանքներից ազատելուհամար հաճոյախոսություններ արա` նշելով նրա հմտությունները:
Հիմնականում C: Փոքր-ինչ եսակենտրոն:
Նա լավ ֆիզիկական վիճակում է և հետևում է իր արտաքինին: Սակայն անկողնում դա կարող է վերածվել սեփական անձի վրա չափից դուրս կենտրոնացած լինելու: Թույլ մի՛ տուր, որ քեզ անտեսեն:
8 Քեզ մոտ ամեն ինչ կարգի՞ն է, թե՞…
Պատասխանիր այս հարցերին, այնուհետև պարզիր, թե ինչ դիրքում ես գտնվում Cosmo ընթերցողների համեմատ:
1. Անկեղծորեն պատասխանիր, թե ինչպես ես վերաբերվում սեքսին հենց առաջին ժամադրությանժամանակ։
a. Եթե տղան ինձ դուր է գալիս, ապա որևէ խնդիր չեմ տեսնում։
b. Երբեմն մեծ ձգտում եմ ունենում, սակայն չեմ գտնում, որ դա ճիշտ է, և զսպում եմ ինձ։
c. Ոչ մի դեպքում։
2. Նա խնդրում է, որ դու սկսես ինքդ քեզ շոյել: Քո քայլերը.
a. Ուրախությամբ ես արձագանքում այդ առաջարկին և խնդրում ես նրան անել նույնը։
b. Տարակուսանքով սկսում ես, սակայն մի քանի րոպե անց հեծնում ես նրան։
c. Կասես, որ նախընտրում ես, երբ ինքն է շոյում քեզ։
3. Օրալ փաղաքշանքներ…
a. Իհարկե, գրգռվում եմ այդկերպ նրան հաճույք պատճառելուց։
b. Եթե խնդրի, կանեմ. երբեմն պետք է տաս, որպեսզի ստանաս։
c. Գուցե համաձայնեմ, եթե դա նրա ծննդյան օրվա նվերն է, և նա նախապես ցնցուղ է ընդունել։
4. Դուք նախաճաշում եք գիշերը միասին անցկացնելուց հետո: Քո մտքերը.
a. Ձվածեղն անկրկնելի է։
b. Ձվածեղն անկրկնելի է, առավոտյան սեքսն էլ չէր զիջում։
c. Ինչ հիանալի ձվածեղ է…Իսկ ինչո՞ւ մենք դեռ չենք սկսել սիրով զբաղվել։
5 Ի՞նչ ես ասում սովորաբար սեքսի ժամանակ։
a. Առանձնապես ոչինչ, հոգոցներ եմ հանում։
b. Հրահանգներ եմ տալիս. մի փոքր աջ, ավելի արագ, ավելի ուժգին…
c. Շատ հաճախ բղավում եմ … հաճույքից։
6 Ինչպե՞ս ես քեզ դրսևորում «կինը վերևից» դիրքի ժամանակ։
a. Վերուվար շարժումներ եմ անում ողջ ուժով։
b. Ազդրերով պտույտներ եմ անում։
c. Հետուառաջ շարժումներ եմ անում։
Առավել հաճախ հանդիպող պատասխաններ
1 Ոչ մի դեպքում, 45 %
2 Կասես, որ նախընտրում ես, երբ ինքն է քեզ շոյում, 39%
3 Իհարկե գրգռվում եմ այդկերպ նրան հաճույք պատճառելուց, 56 %
4 Ձվածեղն անկրկնելի է, առավոտյան սեքսն էլ չէր զիջում, 58 %
5 Հրահանգներ եմ տալիս. մի փոքր աջ, ավելի արագ, ավելի ուժգին…, 45 %
6 Հետուառաջ շարժումներ եմ անում, 54 %
9 Բանավոր քննություն. ինչպիսի՞ն են քո հմտություններն օրալ փաղաքշանքների ոլորտում
Երբևէ արթնացրե՞լ ես նրան օրալ փաղաքշանքների միջոցով։
a. Միշտ այդպես եմ անում. նրան շատ դուր է գալիս։
b. Գուցե շռայլություն դրսևորեմ ու պարգևեմ նրան այդպիսի հաճույք ծննդյան օրվա կամ մեկ այլ առիթով։
c. Ոչ մի դեպքում. առավոտն ամենահարմար պահը չէ դրա համար։
Ի՞նչ ես անում, երբ բերանդ հոգնում է։
a. Դիմում եմ ձեռքիս օգնությանը։
b. Մի քանի վայրկյան դադար եմ վերցնում։
c. Կանգ եմ առնում և նախաձեռնում ավանդական սեքս։
Իսկ ամորձինե՞րը.
a. Անշուշտ, դրանք մտնում են ընդհանուր պրոցեսի մեջ։
b. Երբեմն շոյում եմ դրանք ձեռքովս, սակայն բերանով` ոչ։
c. Ճիշտն ասած, որպես կանոն, շրջանցում եմ դրանք։
Որևէ լրացուցիչ հնա՞րք.
a. Ես շփում եմ նրա շեքը ձեռքերով և նայում աչքերի մեջ։
b. Բարձրաձայն հոգոց եմ հանում. դա միայն թեժացնում է կրքերը։
c. Ոչ մի ուրիշ հնարք. կարծում եմ` այդքանը բավական է։
Ի՞նչ ես անում, երբ զգում ես, որ նա մոտ է օրգազմին։
a. Շարունակում եմ։
b. Դիմում եմ ձեռքիս օգնությանը` «պայթյունից» խուսափելու համար։
c. Մի կողմ եմ քաշվում և առաջարկում նրան ավարտին հասցնել գործը։
Հիմնականում A: Խոր գիտելիքներ
Դու կատարյալ կին ես: Հուսով ենք՝ նա գնահատում է այդ ամենը:
Հիմնականում B: Բազային գիտելիքներ
Դու ամեն ինչ ճիշտ ես անում, սակայն կարող ես ընդլայնել սահմաններն ու ավելի շատ էքսպերիմենտներ անել: Ժամանակ առ ժամանակ ստեղծագործական միտք դրսևորիր. օրալ փաղաքշանքները չեն սահմանափակվում առնանդամով:
Հիմնականում C: Բավարար
Նա դժվար թե բողոքի. օրալ փաղաքշանքներ ստանալը ցանկացած դեպքում հաճելի է: Սակայն ակնհայտ է, որ դու անում ես դա բացառապես պարտավորվածությունից ելնելով։ Վստահ եղիր` նա դա զգում է: