«Հովհաննավանքում ոստիկանությունը շարունակում է և շարունակելու է  հասարակական  կարգն ու անվտանգությունն ապահովել, եթե դրա կարիքը լինի»,- ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց  ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշեց, որ լինում են բազմաթիվ կրոնական միջոցառումներ, երբ ոստիկանությունը հասարակական կարգն ու անվտանգությունն է ապահովում։

«Նույն օրը Մայր Աթոռում ոստիկանությունը հասարակական կարգ ու անվտանգություն է ապահովում։ Բայց մեզ կարծեք թե այս մնացյալ  իրավիճակները չեն հետաքրքրում, մենք կենտրոնանում ենք Հովհաննավանքի օրինակի վրա։

Հովհաննավանքում ոստիկանությունը օրենքով շարունակելու է պահպանել հասարակական կարգն ու անվտանգությունը, իսկ թե ոստիկանության որ ստորաբաժանման ներկայացուցիչը կգտնվի,  ծառայության կազմակերպման տրամաբանության մեջ է, ոստիկանությունն ինքն է որոշում ծառայությունն ինչպես կազմակերպել, կարող է Երևանից էլ, Լոռու մարզից էլ մարդիկ ներգրավվեն»,- ասաց  Ա. Սարգսյանը։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել