Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Անհայտ անձը կամ անձինք ժամը 05:30-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են նշված ՍՊԸ-ի աշխատասենյակներից մեկի դռան փականը, ապա մտել ներս և այնտեղ եղած 2 չհրկիզվող պահարանները բացել են և այնտեղից գողացել մոտ 14 միլիոն դրամ:
Դուրս գալիս կոտրել են նաև գույքը:
Դեպքի փաստով «անձնական ունեցվածքի գողություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածի մասին արդեն հաղորդում է ընդունվել «Գրագսման» ՍՊԸ-ի տնօրեն, Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Գևորգյանի կողմից:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2025/10/29/1293780
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



