gevorg11Haylur.am-ը գրում է.

Հյուսիսային պողոտայում ամեն երեկո կարելի է տեսնել կիթառահար Գևորգին: Որոշ ժամանակ առաջ անհայտ մարդիկ բողոքել էին նրա դեմ ոստիկանությանը: Սակայն Գևորգն ասաց, որ չգիտի, թե ով է բողոքել և ինչու: Այժմ ամեն ինչ կարգին է, և որևէ խնդիր չկա. «Ոստիկանները խնդրեցին, որ մինչև երեկոյան ժամը 9-ից 10-ը նվագեմ»:

45-ամյա Գևորգը ծնվել և մեծացել է Երևանում: Նա դեռ մանկուց երազել է դառնալ երաժիշտ. «Ես փոքր տարիքից համերգներ էի կազմակերպում` նվագում: Նվագել չգիտեի, բայց նվագում էի»: Գևորգը կիսվեց, որ երիտասարդ տարիքում նա աշխատել է գործարանում. «Երկաթ էի ծռում, դզում: Բայց դա երկար չտևեց: Ես կիթառ էի պարապում այդ ժամանակ. նոտաներն էի բացում, կարդում»:

Գևորգը պատմեց, որ երկու անգամ ընդունվել է ջազային ստուդիա, սակայն չի ավարտել. «Էնտեղ պիտի դասեր սովորեինք, իսկ ես դասեր չէի ուզում սովորել: Վախենում էի իրենց նման լինեի: Մի ձևով էին, բոլորը նույն ձևով էին նվագում, իրենք որպես դաս էին նվագում, ես դասը կարող եմ տանը սովորեմ, բայց նվագելը խաղալ ա: Պիտի խաղաս` играть, а я играю на гармошке у прохожих на виду»:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել