1in.am-ը գրում է.
Ուկրաինայում Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելության ղեկավարներ Փեթ Կոքսը և Ալեքսանդր Կվասնևսկին հինգշաբթի օրը Խարկովի հիվանդանոցում այցելել են նախկի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին, փոխանցում է УНИАН ուկրաինական գործակալությունը:
Թե ինչի մասին են խոսել Կոքսը և Կվասնևսկին Տիմոշենկոյի հետ, հայտնի չէ:
2011 թ. վերջին Տիմոշենկոն դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային համաձայնագրի ստորագրման ժամանակ իր լիազորությունները գերազանցելու մեղադրանքով:
Սպասվում է, որ Եվրախորհրդարանի մոնիթորինգային առաքելությունն Ուկրաինայի վերաբերյալ իր զեկույցը կհրապարակի հոկտեմբերի 21-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_219481.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել