Psymag.am-ը գևում է`

Երբ կինը սկսում է իրեն դրսևորել սոցիումում, նա թողնում է այնտեղ իր արարող էներգիան և իր տղամարդու ու ընտանիքի համար ոչինչ չի մնում: 

Ինչո՞ւ են տղամարդիկ այդպես հոգ տանում, որ կինն իրեն դրսևորի տանը: Որովհետև նրանք գիտեն, որ կանացի էներգիան` լիության և երջանկության աղբյուր է: Երբ տղամարդը կնոջ հովանավորությունը վերցնում է իր վրա, նրան էմոցիոնալ, նյութական և ֆիզիկական պաշտպանվածության զգացողություն է տալիս, ու միայն այդ ժամանակ է, որ կնոջ միջոցով Բարեկեցության «հոսանք» է թափանցում արտաքին աշխարհ:

Որքան լավ է տղամարդը հոգ տանում իր կնոջ մասին, որքան շատ է «երես տալիս», այնքան լայն է բացվում նրա սիրտը, այնքան ավելի շատ է կինը լցվում արարող էներգիայով, և նման կնոջ միջոցով տուն է ներթափանցում առատությունն ու երջանկությունը: 
Իսկ եթե ոչ ռոմանտիկ լեզվով ասենք, ապա կնոջ մոտ վերանում են գոյատևման բոլոր վախերը և նա մուտք է գործում եթերային, սեքսուալ մակարդակ: Այն տունը, որտեղ կա նման կին միշտ առկա է տարօրինակ ջերմություն և հարմարավետություն: Նման մթնոլորտ ստեղծում է սեքսուալ կինը: 
Այնտեղ, որտեղ գործում է այս կանոնը, ապրում են կնոջը պաշտող Աստվածներ:
Սակայն, սրա հետ մեկտեղ, գոյություն ունի նաև այնպիսի փաստ, որ կինը, իր ժամանակն անընդհատ վատնելով տանը, կտրվում է աշխարհից, դեգրադացվում է: Առավել վատ, եթե կինը տանը մենակ է և ոչ մի զբաղմունք չունի: Այս դեպքում նա սկսում է մտածել: Սակայն ոչ բարձր գաղափարների շուրջ, քանի որ կինը, երբ մտածում է, մտածում է բնազդներով: Իսկ դա կարող է վնասակար լինել ընտանիքի կայունության համար: Գումարած այս ամենին, կինը ֆինանսական կախման մեջ է ընկնում ամուսնուց ու արդեն դժվարություն է ստեղծվում պարզելու` սիրով է մնում նրա հետ, թե՞ ֆինանսական ապահովության համար:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել