Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել են Երևան՝ գարնանը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով, հրավերները դեռ ուղարկվել են բանավոր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը 2026թ. մայիսի 4-ին տեղի կունենա Հայաստանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



