Psymag.am-ը գևում է.

Յուրաքանչյուր մարդ էլ օժտված է ինչ-որ տաղանդով: Սա հայտնի է բոլորին, սակայն քչերին է հաջողվում բացահայտել իրենց տաղանդը:

Մեր ծնողները, ինչպես և մենք, մեծանալով և ինքներս դառնալով ծնող, մեծ ջանքեր ենք ներդնում, որ մեր փոքրիկներն օգտվեն իրենց կարողություններից: Մենք ուղարկում ենք նրանց երաժշտական կամ գեղարվեստական դպրոցներ, սպորտային խմբակներ և այլն, բայց, ոչ հազվադեպ, հասկանալով, որ երեխան օժտված չէ մեզ ցանկալի տաղանդով ու երբեք չի դառնա հանճարեղ երաժիշտ կամ նկարիչ, ոչ էլ սպորտում բարձունքների կհասնի, հիասթափվում ենք: 
Այս ամենից հետո ընտրում ենք ինստիտուտը` ոչ թե ըստ կոչման, այլ ուրիշ հաշվարկներով, նա էլ մի կերպ սովորում է, ավարտում, աշխատում առանց հետաքրքրության, ոգեշնչման և նվաճումների: Այդպես էլ անցնում է կյանքը, բայց` ոչ բոլորի մոտ: Կան մարդիկ, ում հաջողվել է նկատել իրենց տաղանդը շրջապատի օգնությամբ կամ ինտուիտիվ:

Քիչ է միայն տաղանդը նկատելը: Այն պետք է նաև անընդմեջ զարգացնել: Կարող է լինել  այնպես, որ այն, ինչը առաջին հայացքից անհետաքրքիր էր թվում, գործնականում դառնում է գործունեության հենց այն ոլորտը, որտեղ մարդուն հաջողվում է ինքնադրսևորվել: Անհետաքրքրության կամ տհաճության պատճառը կարող է լինել գործի էության չիմացությունը: Դա ինչպես դպրոցում. առարկան, որը ուսուցիչը չի կարողացել հասցնել աշակերտին, իսկ տանն էլ անհրաժեշտ ուշադրություն չեն դրաձրել դրան, դառնում է ձանձրալի, անհետաքրքիր: Դասագրքերը դրվում են մի կողմ, ճեղքվածքը գիտելիքներում սկսում է մեծանալ: Ապա ուսուցիչները սկսում են մեղադրել աշակերտներին չսովորելու մեջ, իսկ աշակերտները հիասթափվում են տվյալ առարկայից և կրում այդ հիասթափությունն իրենց հետ ամբողջ կյանքի ընթացքում: Այդպես կորում են տաղանդները: 
Չհասկանալու պատճառը կարող է լինել առարկայի դասավանդման մեթոդիկայի անկատարելությունը: Վերջինս կարող է լրացվել այլ դասախոսի հետ լրացուցիչ պարապմունքների կամ հատուկ դասընթացների միջոցով, որոնց դասավանդման մեթոդիկան կարող է արմատապես տարբերվել ընդունված մեթոդիկաներից և հանգեցնել անսպասել ու հաճելի արդյունքների:

Տաղանդը բացահայտելու համար կա ստուգված մեթոդ. պետք է կենտրոնանալ մանկության ամենահաճելի զգացողությունների վրա, վերլուծել դրանք և պարզել, թե ինչի՞ հետ էին նրանք կապված և ո՞ր մասնագիտության հետ կարելի է դրանք կապել, ո՞ր մասնագիտության հետ ընդհանրույթուններ ունեն:  
Կօգնեն նաև մասնագիտական կողմնորոշման թեստերը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել