1in.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի վրա, սակայն նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չափազանց երկար քունը մարդու համար նույնպես վտանգավոր է: 

Քնի ավելցուկը, ինչպես և պակասը, այնպիսի լուրջ հիվանդության զարգացման պատճառ կարող են հանդիսանալ, ինչպիսին է շաքարախտը, կարծում են նոր ուսումնասիրության հեղինակները: 

50 000 մարդու մասնակցությամբ կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չափազանց շատ և չափազանց քիչ քնող մարդկանց մոտ բավականին հաճախ են զարգանում մի շարք հոգեկան և ֆիզիկական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունները, շաքարախտը, ընկճախտը և ճարպակալումը: 

Մարդկանց, ովքեր օրական վեց ժամից ավել են քնում, սպառնում են սրտի հիվանդությունները, կաթվածը, շաքարախտը և հոգեկան հիվանդությունները: 

Մյուս կողմից՝ գիտնականները պնդում են, որ չափազանց շատ հանգիստը վնասակար է առողջության համար, գրում է Mail Online-ը:

Գիտնականները պնդում են նաև, որ քնի խանգարումները կապված են հոգեկան և ֆիզիկական հիվանդությունների հետ, որոնց բուժումը կարող է կարգավորել քնի տևողությունը: 

ԱՄՆ-ի Հիվանդությունների բուժման և վերահսկման կենտրոնի խրոնիկական հիվանդությունների մասնագետ Ջանեթ Քրոֆթն ասել է. «Քնի անառողջ տևողության և խրոնիկական հիվանդությունների միջև կապը մասամբ բացատրում է հոգեկան խանգարումների ու ճարպակալման պատճառները: Սա խոսում է այն մասին, որ բժիշկները, ովքեր հետևում են հիվանդների հոգեկան առողջությանը և մարմնի զանգվածին, պետք է ուշադրություն դարձնեն նրանց քնի որակին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել