1in.am-ը գրում է.

LOfficiel NL պարբերականի հոբելյանական համարի հերոսուհին դարձել է սուպերմոդել Նաոմի Քեմբլը: Ինչպես հաղորդում է spletnik.ru-ն, հաջողակ և մեծ պահանջարկ ունեցող սուպերմոդելը թարմ համարի շապիկից և էջերից շնորհավորում է պարբերականի հնգամյա հոբելյանը:

Նոր ֆոտոշարքը, որի հեղինակը Նիկոլետ Գոլդսմանն է, զուսպ է ստացվել, և ինչպես Նաոմիի նախորդ նկարահանումը՝ հիմնականում սև-սպիտակ: 

Լուսանկարներից մեկում սևամորթ գեղեցկուհին կրում է վառ կարմիր զգեստ Versace-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել