Չգրված կանոն կա, կարծես, որ զոհված տղերքի որոշ նիկոլամետ ծնողների կարծիքներ գերադասելի է չմեկնաբանել։
Ինքս այդ վարքականոնի մեջ եմ գործել, եւ գործում։
Սակայն ԱԺ-ում որպես ընդդիմադիր հայտնված, իսկ հետո՝ իր նախկին խմբագրության ղեկավարի հովանու տակ հայտնվածի այսօրվա հերթական խայտառակությունը ապացուցում է, որ նա միտումնավոր չարաշահում է իմ եւ ձեր բարեկրթությունը։
Հերի’ք եղավ։
Ուստի թող ես առաջինը սա ուղիղ ասեմ։
Այո, Գեղամ Նազարյանն ավելի մեծ հրեշ է, քան նույնիսկ Նիկոլը։
Հասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ … չեմ գրում, քանզի դա ինձ ցավ է պատճառում։
Ափսոսում եմ, որ իր նմանը այդ պահին որպես «Հայաստան» դաշինքի պատգամավոր ժամանակին ինձ երաշխավոր է եղել դատարանում։
Վերապրում եմ ՀՓՇ-ի միտինգների արանքում իմ ու Գեղամի դառը, по душам առանձնազրույցը ՀՀԿ իմ աշխատասենյակում եւ ապշում, կարկամում ու խելագարվում մարդկային դեգրադացիայի նման ողբերգական ընթացքից։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.ashotyan/posts/pfbid02a457FpBb9me9NrSALDU546Qkhpze4BPWivQLAZTDFEjgA9kYhx35qy3EuVEfQoCpl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



