Կեղտոտ կլուբներից պատահաբար ԱԺ-ում հայտնված ՔՊ-ական «DJ Էդոն», ԱԺ բարձր ամբիոնից դիմելով երիտասարդությանը, ասել է. «Ցավոք, գալիք ընտրություններում ձեզ չի առաջարկվելու գաղափարախոսական երկընտրանք՝ հիմնված տնտեսական և սոցիալական ծրագրերի վրա: Փոխարենը երկընտրանքը լինելու է արժահամակարգերի միջև՝ խեղված և առողջ արժեհամակարգերի, ստի կեղծիքի և ճշմարտացիության միջև, պատերազմի և խաղաղության միջև: Ինչո՞ւ: Որովհետև ռոբասերժական դուոն համառորեն չի լքում քաղաքական դաշտը…»:

Գլխավորապես դերասանուհի Մալենկոյին ծովափերում «գզելով», իսկ մինչ այդ Նիկոլի նախկին խոսնակից բաժանվելով հայտնի դարձած Աղաջանյան Էդոն, փաստորեն, թիրախավորել է հենց երիտասարդությանը՝ փորձելով թունավորել նրանց մտքերն ու ապակողմնորոշել՝ հասկանալով, որ այդ հարցում տվյալ շերտն ամենախոցելին է:

Առողջ է հռչակվում մի արժեհամակարգ, որի կենտրոնում թուրքական շահն է, իսկ որպես խեղված է մատուցում այն արժեհամակարգը, որի շնորհվ տասնամյակներ ի վեր անկախ Հայաստանը զարգացե; ու ռեալ տարածաշրջանային գործոն է եղել՝ ամուր պահելով հայկական երկրորդ պետություն Արցախի ողնաշարը: Ինչ վերաբերում է պատերազմին ու խաղաղությանը կամ կեղծիքին ու ճշմարտությանը, ապա Էդոն այս դեպքում էլ է նույն տրամաբանությամբ մոտեցել հարցին՝ մոռանալով այն անհերքելի իրողությունը, որ ի տարբեոթյւոն ասենք հավերի, մարդիկ ունեն հիշողցություն ու վերլուծական կարողություն. ՔՊ-ն արել է այն ամենի հակառակը, ինչ՝ խոստացել է, և ասվածի ամենավառ ապացույցն Արցախի կորուստն է ու Հայաստանի պետականությունը թուրքերի բարի կամքից կախելը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, որի հանդեպ ատելություն է զգում Էդգարը, ապա նկատենք, որ այն մշտապես հանդես է եկել այլընտրանքային առաջարկներով՝թրքանալու փոխարեն առաջարկելով մնալ հայ, խաղաղության մասին սուտ լոլոների փոխարեն հզորացնել բանակը, Մասիսից հրաժարվելու փոխարեն վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակն ու փակված չհամարել Հայկական հարցը:

Եվ ինչ-որ մեկը դեռ կարծում է, թե ՔՊ-ն ունի մրցունակ առաջա՞րկ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել