Արարատն իբր սրբություն համարող Հայկոն, որ նման մեղադրանքներ է հնչեցրել ընդդիմության հասցեին՝ օգտվելով Վարդան Ղուկասյանի շուրջ տեղի ունեցողից ու մեկնաբանելով այն, պետք է պատասխանի նախ հետևյալ հարցին՝ իսկ Նիկոլը քանի-քանի եղկելի արարք է արել՝ օգտագործելով ժողովրդի անունը: Այսօր նա հայտարարում է, թե ՔՊ-ի քաղաքականության աղբյուրն ու հեղինակը ժողովուրդն է: Այսինքն՝ հանդես է գալիս ժողովրդի անունից՝ այդպիսով արդարացնելով այն աղետներ, ավերներն ու մահը, որ ՔՊ-ն սփռել է Հայաստան աաշխարհով մեկ՝ նախ կործանելով Արցախը: Նիկոլը Արցախի կործանմանն ու հայոց պետականության փաստաից անկմանը տարած իր քաղաքականությունը ժողվորդի վզովն է անում ու ինքն իրեն «մաքրում»:
Հետևաբար՝ հարց՝ ժողովրդի անունից երկիրը կործանողի թիմակիցն ի՞նչ իրավունքով է նման հայտարարութուններ անում կամ խոսում սրբություններից: Թերևս Նիկոլի տված իրավունքով է «վիստուպատ» լինում՝ կարծելով, թե կկարողանա դառն իրականությունը քողարկել ու հերքել այն, որ Արարատն ինքը բնավ սրբություն չի համարում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4769
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



